«Մեղու 2024» մրցույթի կանոններ
«Մեղու 2024» մրցույթի բարեվարքության կանոններ
- Մրցույթին կարող են գրանցվել և մասնակցել ՀՀ դպրոցների 3-12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների 1-3-րդ կուրսերի ուսանողները:
- Մրցույթի մասնակիցներին ներկայացվող գլխավոր պահանջը առաջադրանքներն ինքնուրույն և ազնվորեն կատարելն է:
- Յուրաքանչյուր խնդրի համար տրված պատասխաններից ճիշտ է միայն մեկը:
- Մեկից ավելի պատասխան ընտրելու դեպքում տվյալ խնդիրը կհամարվի չլուծված:
- Չլուծված խնդրի համար միավորներ չեն գումարվում և չեն հանվում:
- Մրցույթին մասնակցելու համար պետք է մուտքագրել ճշգրիտ էլ. հասցե, քանի որ թեստի պատասխանները կկարողանաք ստանալ միայն այդպես: Եթե ճշգրիտ չլինի, պատասխանները կարող են չհասնել կամ շատ ուշ հասնել։
- Մեկ էլեկտրոնային հասցեով կարող է գրանցվել միայն մեկ երեխա՝ ծնողի կամ իր անձնական էլ. հասցեով:
- Եթե խնդիրները լուծելու ընթացքում և ժամանակի ավարտից առաջ չեք հասցրել սեղմել Հաստատել կոճակը, ձեր կատարած աշխատանքը կպահպանվի:
- Պատասխանների համակարգչային մշակումից հետո «Այբ» կրթական հիմնադրամը որևէ կասկածի դեպքում իրավունք ունի անցկացնելու մրցույթի հավելյալ ստուգիչ փուլեր:
- Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ:
Ես կարդացել եմ բարեվարքության կանոնները, ծանոթացել եմ մրցույթի կարգին և հաստատում եմ, որ հասկացել և ընդունում եմ դրանք:
«Մեղու 2024»-ի կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: