Գրանցման ուղեցույց
Ինչպես մասնակցել «Կենգուրու 2022» մրցույթին
- Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը` https://contests.am/wp-content/uploads/2021/02/2022-02-09_Rules_KNG-2022.pdf
- Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ,
- Մրցույթին գրանցվելու և վճարումը կատարելու համար ներբեռնել Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի բջջային հավելվածն այստեղից՝ telcell.onelink.me/6gv0/download
- Գրանցումը ճիշտ կատարելու համար դիտել այս ուղեցույց-տեսահոլովակը՝ https://youtu.be/Z52ZStlf7N0
- Մրցույթին գրանցվելու կամ մրցույթի հարթակ մտնելու համար այցելել https://test.contests.am/hy
- Եթե արդեն գրանցված եք հարթակում և ունեք հաշիվ, ապա ևս մեկ անգամ գրանցվելու կարիք չկա։ Ձեզ միայն մնում է կատարել վճարում։
- Եթե դեռ գրանցված չեք հարթակում, ապա անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը և ուշադիր լրացնել բոլոր դաշտերը։ Այնուհետև բացվող պատուհանում մուտքագրել հեռախոսին եկած 5-նիշանոց կոդը:
- Այնուհետև կատարել վճարում Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով
– Կարող եք վճարել նաև՝
- առցանց՝ բանկային քարտի միջոցով,
- բանկում (բանկի հաշվեհամարը՝ 16044015767700 ՎՏԲ Բանկ Հայաստան) կամ տերմինալով՝ անդորրագիր կցելով։ Դիտեք ուղեցույցը՝ https://youtu.be/ZTE7PCtJ4Bo
– Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։
- Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
– Եթե գրանցումը հաջող է անցել և վճարումը կատարվել է, գրանցման ժամանակ նշված էլ. հասցեին կգա նամակ, որ գրանցումը հաջողությամբ կատարվել է:
- Մարտի 20-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
- Լրացնել մրցութային թեստը, որը կտեղադրվի մարտի 20-ին Ձեր տարիքային խմբի համար նախապես հայտարարված ժամին.
3-4-րդ դասարաններ՝ 14:00-ից 15:15,
5-6-րդ դասարաններ՝ 16:00-ից 17:15,
7-12-րդ դասարաններ՝ 11:00-ից 12:15
9. Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ kangaroo@ayb.am էլ. հասցեով:
«Կենգուրու 2022» մրցույթի անցողիկ շեմերը
Լավագույն մրցանակակիր
115-117 միավոր (5-12-րդ դասարանների համար)
91-93 միավոր (3-4-րդ դասարաններ)
Հաղթող
120 միավոր (5-12-րդ դասարաններ)
96 միավոր (3-4-րդ դասարաններ)