Գրանցման ուղեցույց
Ինչպես մասնակցել «Մեղու 2022» մրցույթին
- Ծանոթանալ մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմաններին՝ կարդալով մրցույթի կարգը
- Մրցույթի մասնակցության վճարը կազմում է 970 ՀՀ դրամ
- Մրցույթին մասնակցելու համար կարող եք վճարել բանկերում՝ բանկում (բանկի հաշվեհամարը՝ 16044015767700 ՎՏԲ Բանկ Հայաստան) կամ տերմինալով և այնուհետև գրանցվել կտրոնը կցելով տարբերակով ըստ այս ուղեցույցի՝ https://youtu.be/ICuun5QhpDc
- Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել և վճարել հենց մեր հարթակից ըստ այս ուղեցույցի՝ https://youtu.be/5AmBbZ-fyL8
- Մրցույթին գրանցվելու կամ մրցույթի հարթակ մտնելու համար այցելել https://test.contests.am/hy
- Եթե արդեն գրանցված եք հարթակում և ունեք հաշիվ, ապա ևս մեկ անգամ գրանցվելու կարիք չկա։ Ձեզ միայն մնում է կատարել վճարում։
- Եթե դեռ գրանցված չեք հարթակում, ապա անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը և ուշադիր լրացնել բոլոր դաշտերը։ Այնուհետև բացվող պատուհանում մուտքագրել հեռախոսին եկած 5-նիշանոց կոդը
– Ուշադրությո՛ւն։ Մրցույթի համար վճարում կատարելով՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք մրցույթի կարգին և համաձայն եք դրան։
- Հիշել այն էլ. հասցեն և գաղտնաբառը, որոնք լրացրել եք գրանցվելիս, քանի որ հետագայում Ձեր էջ մտնելու եք հենց այդ տվյալներով
- Դեկտեմբերի 26-ին և 27-ին միանալ մրցույթին՝ սեղմելով «Մուտք» կոճակը և մտնելով համակարգ
- Մրցույթի մասնակցության օրերը և ժամերը հետևյալն են՝
3-4-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 26, ժ. 11.00-12.20,
5-6-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 27, ժ. 11.00-12.20,
7-8-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 26, ժ. 14.30-15.50,
9-10-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 27, ժ. 16.30-18.00,
11-12-րդ դասարանցիներ՝ դեկտեմբերի 27, ժ. 16.30-18.00:
9. Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ meghu@ayb.am էլ. հասցեով: